Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել․ այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ տեղական ժամանակով ժամը 06։40-ին Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող ավտոբուսը 33 ուղևորներով կողաշրջվել է։
Նշվում է, որ անձրևից հետո երթուղի դուրս եկած ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը:
Ավտոբուսի երկու վարորդները ձերբակալվել են: Վթարի հետևանքով վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է: