22 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օր օրի մեծանում է վտանգը, որ մեր հայրը այլևս երբեք չի կարողանա միանալ մեր ընտանիքին․ Ռուբեն Վարդանյանի զավակների հայտարարությունը

Օր օրի մեծանում է վտանգը, որ մեր հայրը այլևս երբեք չի կարողանա միանալ մեր ընտանիքին․ Ռուբեն Վարդանյանի զավակների հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով,
որ օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին։

Զավակները տեղեկացրել են, որ առևանգումից ի վեր չեն կարողացել կապ
հաստատել և անհանգստացած են Վարդանյանի առողջության ու կյանքի համար։

«Մենք չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության
ևս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության
նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը»,-ասված է հայտարարության
մեջ։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը երբևէ ներգրավված չի եղել ռազմական
գործունեության մեջ։

«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում
ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր
հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա
կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին:Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում
ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները
և կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն:
Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների,
կրոնի կամ ազգային պատկանելության համար»,-հայտարարել են Վարդանյանի զավակները։