27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոլումբիայում ջրհեղեղների հետևանքով 46 հազար ընտանիք է տուժել

Կոլումբիայում ջրհեղեղների հետևանքով 46 հազար ընտանիք է տուժել

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ջրհեղեղների պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել. այս մասին նրա վարչակազմը հայտնել է X սոցիալական ցանցում։

Տարերային աղետի պատճառը սեզոնային հորդառատ անձրևներն էին, որոնք կշարունակվեն մինչև դեկտեմբերի վերջ։ Ամենադժվար իրավիճակը ստեղծվել է երկրի մայրաքաղաքում։

Մոլեգնող աղետից արդեն տուժել է ավելի քան 46 հազար ընտանիք։