Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում թեկնածու է առաջադրել
ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Մարի Ստեֆանիկի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Նյու Յորքի կոնգրեսականը, որը Ներկայացուցիչների պալատի չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող հանրապետականն է, Դոնալդ Թրամփի հավատարիմ դաշնակիցն է։ 40-ամյա Ստեֆանիկը Թրամփին աջակցել է նրա դեմ մի շարք քրեական գործեր հարուցելու բարդ ժամանակահատվածում։