Արցախից վերջին ավտոբուսը 15 ուղևորով հասավ Գորիս. Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանը
իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով:
Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից
գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:
Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս
ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել
տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,-գրել է Ստեփանյանը։
Տեսանյութն՝ այստեղ։