26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը փորձում է խաթարել տարածաշրջանային կայունությունը․ ՌԴ ՊՆ ղեկավար

Արևմուտքը փորձում է խաթարել տարածաշրջանային կայունությունը․ ՌԴ ՊՆ ղեկավար

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստում, հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խաթարել տարածաշրջանային կայունությունը։

«Հեգեմոնի դերը պահպանելու համար հավաքական Արևմուտքը փորձում է խարխլել տարածաշրջանային կայունությունը։ Այդ պատճառով՝ Կազանում ԲՐԻՔՍ-ի ընդլայնված գագաթնաժողովում հատուկ ուշադրություն էր դարձվել հակամարտությունների խաղաղ կարգավորման և արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման խնդիրներին»,- նշել է Բելոուսովը։

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները կունենան «զբաղված օրակարգ՝ կապված ԱՊՀ երկրների միջև բազմակողմ ռազմական համագործակցության հետ»։

«Դրանում առանձնահատուկ տեղ է հատկացվում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախապատրաստական աշխատանքներին. Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե որքան կարևոր է պահպանել մեր ընդհանուր պատմությունը և կանխել դրա խեղաթյուրումը նախանշել պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա քայլերը»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են օժանդակել Եվրասիական տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Հանդիպմանը ներկա են եղել ադրբեջանական բանակի ԳՇ պետ Քերիմ Թոֆիգ օղլու Վալիևը, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը, Ղրղզստանի ՊՆ ղեկավար Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն, Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Հայաստանը նիստին ներկա չի եղել։