26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը շարունակում է վնասել շրջակա միջավայրը՝ միաժամանակ խոսելով անվնաս էներգիայի մասին․ բնապահպան

Ադրբեջանը շարունակում է վնասել շրջակա միջավայրը՝ միաժամանակ խոսելով անվնաս էներգիայի մասին․ բնապահպան

Ադրբեջանը այն պետություններից մեկն է, որը զբաղվում է վնասակար հանածոների օգտագործմամբ և առևտրով։ Այս երկիրը չի կարող իր տարածքում խոսել նրա մասին, որ պետք է անցնել անվնաս էներգետիկայի օգտագործման, վնասակար հանածոների օգտագործման, և այլ նորագույն տեխնիկաների․ այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Բազմաթիվ եվրոպական կառույցներ նամակներ են հղել, որտեղ խոսվում է, որ Ադրբեջանի տարածքում անհնար է կլիմայական համաժողովի անցկացումը։ Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանն ամբողջ Աբշերոնյան կղզում, ամբողջությամբ վնաս է»,- ասել է բնապահպանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, եվրոպական այն կառույցները, ովքեր մասնակցում են COP29-ին բարձրացնելու են առկա խնդիրները և հենց այդ նպատակով են մասնակցում համաժողովին։

«Միջազգային կառույցները նամակներ են ուղղել, որտեղ գրել են, թե ինչ իրավիճակ է աշխարհում, ինչ պետք է անել, և ինչ չի անում Ադրբեջանը։ Այսինքն՝ նա շարունակում է նավթ և գազ օգտագործել, ինչպես նաև արտահանել՝ վնասելով շրջակա միջավայրը»,- ասել է Ադամյանը։