Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-15-ին, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 13-ի ցերեկը կլինի 10-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։