«Խաղաղության պայմանագրի» մասին վերջին առաջարկներն ուղարկել ենք Բաքու. Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ մի շարք հարցերի է անդրադարձել, որոնց առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության պայմանագրի մասին իր վերջին առաջարկները:
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է նախաբանում առկա ընդհանրական հղման վրա Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ մասին:
Երևանը չի ցանկանում բանակցությունները տանել փակուղի, հետևաբար Սահմանադրության հետ կապված հակապահանջներ չի ներկայացնում Բաքվին:
Ադրբեջանին առաջարկում ենք ռազմավարական գործարք կնքել, որը հենված կլինի իրական Հայաստանի գաղափարի վրա:
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում:
Բազմաթիվ հարցերում մենք ստիպված ենք կայացնել ոչ ճիշտ որոշումներ, որովհետև նախկինում մեր կայացրած որոշումները բավարար չափով համապատասխան չեն եղել պետականության տրամաբանությանը, և մենք անընդհատ այս ցիկլի մեջ ենք: