27 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիային առաջարկել են դառնալ «BRICS»-ի ասոցացված անդամ

Թուրքիային առաջարկել են դառնալ «BRICS»-ի ասոցացված անդամ

Թուրքիան առաջարկ է ստացել «BRICS»-ից գործընկեր պետության կարգավիճակից անցում կատարել ասոցացված անդամի կարգավիճակին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գրում է Ermenihaber-ը:

«BRICS-ը համագործակցության կազմակերպություն է, այն ներառում է կարևոր երկրներ, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը: BRICS-ի ժողովրդականությունն աճում է: Ինչ վերաբերում է Թուրքիայի միանալուն BRICS-ին, ապա ասեմ, որ մեզ առաջարկվել է ասոցացված անդամակցություն»,- տեղեկացրել է թուրք պաշտոնյան:

Նրա գնահատմամբ՝ BRICS-ին միանալը զգալի օգուտներ կբերի Թուրքիային և կստեղծի համաշխարհային բոլոր կարևոր հարթակների հետ համագործակցության նախադրյալներ։