24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Իրանին ներքաշել էթնիկ հակամարտության մեջ . Իրանի նախկին արտգործնախարար

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Իրանին ներքաշել էթնիկ հակամարտության մեջ . Իրանի նախկին արտգործնախարար

Վերջին ամիսներին ՆԱՏՕ-ն, որի
կենտրոնում ԱՄՆ-ն է, մտադրվել է Հարավային Կովկասում գերիշխանություն հաստատելու միջոցներ
ձեռնարկել՝ միանգամայն նպատակաուղղված ծրագրերով, ուստի առճակատման մեջ է մտել Ռուսաստանի
հետ։ Այս մասին Tabnak իրանական պարբերականին տված հարցզրույցում հայտարարել է Իրանի
գերագույն առաջնորդի միջազգային հարցերի գծով խորհրդական, Իրանի արտաքին գործերի նախկին
նախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Հարավային Կովկասի հանդեպ Ռուսաստանի անուշադրության պայմաններում Իրանը բացահայտ
դիրքորոշում է որդեգրել և նախազգուշացրել, որ իր համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական
փոփոխությունները տարածաշրջանում։ Դա կապված է այն բանի հետ, որ վերջին տարիներին Թուրքիան
և Ադրբեջանի Հանրապետությունը փորձում են Իրանին ներքաշել էթնիկ հակամարտության մեջ…
Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ժամանակ այդ իրավիճակը խորացել է։ Կարո՞ղ են
արդյոք այդ միջոցներն օգնել Թուրքիայի պլաններին։ Իսլամական հանրապետության կարծիքով՝
Գերագույն առաջնորդի հայտարարության համաձայն, ներկայիս սահմանները որևէ կերպ չեն փոխվելու»,-
նշել է Վելայաթին։