
Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին մեղադրանք են առաջադրել Ադրբեջանում
Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի
օգնական Դավիթ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է։ Ադրբեջանի դատախազության տվյալով՝
Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով:
Նրան մեղադրում են «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու և վերապատրաստելու,
զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու,
անգործության կամ հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչական գործողություններ և ազգամիջյան
թշնամանք կազմակերպելու» և այլ հոդվածներով:
Բաբայանից բացի դատարանը կալանավորել է Արցախի
բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Նրան մեղադրանք է
առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով: Մնացականյանը նախօրեին ձերբակալվել
էր Լաչինի միջանցքում։