
ՀՀ բուժհաստատություններում բուժում է ստանում 361 արցախցի. գրանցվել է մահվան 14 դեպք
Հայաստանի բուժհաստատություններում այս պահի դրությամբ բուժում
են ստանում 361 արցախցիներ. տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են,
114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները, մյուս 26 անձինք առողջական
այլ խնդիրներով են հոսպիտալացվել»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան 14 դեպք:
Անդրեասյանի խոսքով՝ կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող
բազմաթիվ բուժառուներ։ 10 երեխա վերակենդանացման բաժանմունքներում է։