24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավաքականի հերթական պարտությունն ու ՀՖՖ ղեկավար կազմի անդրդվելիությունը

Հավաքականի հերթական պարտությունն ու ՀՖՖ ղեկավար կազմի անդրդվելիությունը

Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ երկրպագուները պահանջում են ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը։ Երեկ կայացած Հայաստան-Ֆարերային կզիներ հանդիպումն ավարտվեց Հայկական հավաքականի հերթական պարտությամբ, ինչն ավելի բարկացրեց երկրպագուներին.   բողոքի ակցիաների միջոցով պահանջում են ղեկավար կազմի հրաժարականը։
Երկրխագուների բարկությանն են արժանացել մասնավորապես ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։ Նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը 2019 թվականից հանդիսանում է ՀՖՖ նախագահ։ Ինչպես երկրպագուներն են ասում՝ նրանից 5 տարի պահանջվեց, որ հայկական ֆուտբոլը քանդուքարափ անի, քարը քարի վրա չի թողել։ Ամենակրտսերից մինչև ամենաավագ ֆուտբոլիստ, մանկապատանեկան խմբերից մինչև ազգային հավաքական ու ակումբներ՝ ամեն տեղ ձախողել է։
Մանրամասները՝ ռեպորտաժում: