«Իզմիրլյան» ԲԿ-ն՝ տարածաշրջանի առաջատար կենտրոն․ նոր սարքավորումներ՝ հայի առողջության համար
20 հազարից ավելի ուրոլոգիական վիրահատություն՝ 20 տարում։ Իզմիրլյան բժշկական կենտրոնում բացվում է տարածաշրջանում առաջին “Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոն”։ Մայր Աթոռի հովանու ներքո մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարվել հայաստանյան առողջապահական ոլորտում, որի շնորհիվ Իզմիրլյան բժշկական կենտրոնը ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն և եզակի տեխնոլոգիաներ։ Այս սարքերի շնորհիվ Իզմիրլյանը դարձել է տարածաշրջանի առաջատար կենտրոն։ 2010 թվականից կանոնավոր գործածվում են լազերային նմանատիպ տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ էլ Իզմիրլյանի անձնակազմը ձեռք է բերել փորձառություն։ Մանրամասները՝ տեսանյութում։