11 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ուզում է միջազգային հանրության մոտ դիվիդենտներ հավաքել․ փորձագետ

Ադրբեջանն ուզում է միջազգային հանրության մոտ դիվիդենտներ հավաքել․ փորձագետ

Պետական սահմանին գերիների փոխանակումը Ադրբեջանի համար ձևական բնույթ է կրում․ АBC
Media
-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը՝ շեշտելով, որ սա որևէ էական
նշանակություն չի ունենալու բանակցության ընթացքի վրա։

«Ռազմատենչ հայտարարություններին, «Արևմտյան Ադրբեջան եզրույթը» խոսույթ մտցնելուն,
դրան նվիրված փառատոններ կազմակերպելուն զուգահեռ, այսպիսի քայլեր են անում, որպեսզի
միջազգային հանրության մոտ դիվիտենտներ հավաքեն»,- ասել է Փոլադյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ղազախ-Իջևան հատվածում Հայաստանն Ադրբեջանին
է հանձնել Սյունիքի մարզ ներխուժած երկու սահմանախախտ ադրբեջանցիներին, որոնցից մեկը
ՀՀ-ում գտնվելու ընթացքում մարդ էր սպանել։ Ադրբեջանն էլ ազատ է արձակել 32 հայ ռազմագերիների։