
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության
գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` Արցախում ստեղծված
իրավիճակի պատճառով՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել:
Ինչպես նշված է դատարանի հաղորդագրության
մեջ, Երևանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու
«ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ
հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»։