Ռեստորանի սեփականատերը պատանդ է վերցրել իր աշխատակիցներին և սպառնում է
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող ռեստորանի սեփականատերը պատանդներ է վերցրել՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատերն է: Նա պատանդ է վերցրել իր չորս աշխատակիցների և բարիկադավորվել շենքում:
Հեռուստաալիքը հայտնում է, որ Փարիզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը շրջափակել է դեպքի վայրը: Ժամանել են նաև փրկարարների անձնակազմեր:
Լe Figaro թերթն էլ հայտնել է, որ պատանդներ վերցրած անձը հայտարարել է ինքնասպանություն գործելու մտադրության մասին: