Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ելույթի ժամանակ ուելսցի ֆերմերները տրակտորներով զանգվածային ցույց են անցկացրել։ Այս մասին հայտնում է Sky News-ը:
Ֆերմերների բողոքի պատճառը 1 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի ժառանգված գյուղատնտեսական հողերի 20% հարկն էր, որը հայտարարել էր Սթարմերի կառավարությունը իշխանության գալուց հետո։ Եթե նոր հարկի մասին օրինագիծն ընդունվի, այն կազդի երկրի ֆերմերների երկու երրորդի վրա։
Բողոքի ցույցը տեղի է ունեցել Ուելսի հյուսիսում գտնվող Լլանդուդնո քաղաքում այն շենքի մոտ, որտեղ անցկացվում էր Լեյբորիստական կուսակցության համաժողովը։ Բողոքի ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնցից շատերը ժամանել են գյուղատնտեսական տեխնիկայով: