18 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիմ Չեն Ընը զինվորականներին կոչ է արել պատրաստվել պատերազմի

Կիմ Չեն Ընը զինվորականներին կոչ է արել պատրաստվել պատերազմի

ԿԺԴՀ-ի զինված ուժերը պետք է լիովին պատրաստ լինեն պատերազմի․ հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ ժողովրդական բանակի գումարտակների հրամանատարների և քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա հարավկորեական դաշնակիցները Կորեական թերակղզում իրավիճակը սրել են՝ հասցնելով սպառնալից մակարդակի։

Կիմ Չեն Ընը կոչ է արել ավելացնել մարտական ուժերի թիվը և մեծացնել ԿԺԴՀ-ի ռազմաքաղաքական առավելությունը տարածաշրջանում։ Նա թշնամական ուժերի գործողությունները խելագարություն է անվանել։

«Մենք շարունակելու ենք մշտապես ուժեղացնել պետության ինքնապաշտպանական ուժերը, որոնց կենտրոնում միջուկային ուժերն են՝ առանց որևէ սահմանի»,- հայտարարել է ԿԺԴՀ ղեկավարը։