22 Դեկ
2024
-2.2° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցեղասպանությունը պարզապես տարաձայնություններ ունենալու խնդիր չէ․ Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին մեղադրել է Արցախում ցեղասպանությանը մեղսակից լինելու համար

Ցեղասպանությունը պարզապես տարաձայնություններ ունենալու խնդիր չէ․ Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին մեղադրել է Արցախում ցեղասպանությանը մեղսակից լինելու համար

Լեմկինի անվան ցեղասպանության
կանխարգելման ինստիտուտը իր X-ի  (նախկինում
թվիթեր) միկրոբլոգում մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի
նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել և համաշխարհային առաջնորդներին
 մեղադրել է Արցախում կատարվող ցեղասպանության
մեղսակցության համար։

«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում
իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին
իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների
կամ բանակցությունների», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինստիտուտը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից վերջին
օրերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերն ունեն տարաձայնություններ և պետք
է համաձայնեն խոսել միմյանց հետ ու իրավիճակի հանգուցալուծման հասնել։ Ինստիտուտը ընդգծել
է, որ ցեղասպանությունը պարզապես տարաձայնություններ ունենալու խնդիր չէ։

«Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել՝ նպաստելով Ալիևի անպատժելիությանը
ցեղասպանություն իրականացնելու գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը
նախազգուշացնում է համաշխարհային առաջնորդներին, որ նրանք վարվում են այնպես, որ հնարավոր
են դառնում նրանց հանդեպ ոչ միայն ցեղասպանության մեղսակցության մեղադրանքները, այլև
հանցագործությանն օժանդակելու և դրդելու մեղադրանքները», – նշված է գրառման մեջ։