Աբխազիայի Խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
Աբխազիայի խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան ասել է, որ ընդդիմության հետ բանակցություններում առաջընթաց կա, սակայն դա բավարար չէ իրավիճակը կարգավորելու համար․ այս մասին հայտնում է RESPUBLICA-ն։
Նա հավելել է, որ պատգամավորներն առաջարկել են Խորհրդարանի միջնորդությամբ ուղղակի բանակցություններ կազմակերպել իշխանության և ընդդիմության միջև։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Սուխումում ցուցարարները գրավել են կառավարական շենքերը և պահանջել նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այս ֆոնին նա փախել է Սուխումից։ Բողոքի ակցիաների պատճառը Ռուսաստանի հետ կնքված ներդրումային պայմանագիրն էր, որն առաջացրել է ընդդիմության ակտիվ դիմադրությունը, քանի որ այն կործանարար են համարում Աբխազիայի տնտեսական ինքնիշխանության համար։
Ընդդիմությունը միաժամանակ հայտարարել է, որ ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, այլ ոչ թե խաթարել ներդրումային ծրագրերը։