18 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նավալնիի այրին Բեռլինում երթի ժամանակ ցուցարարներին կոչ է արել չդադարեցնել բողոքի ակցիաները

Նավալնիի այրին Բեռլինում երթի ժամանակ ցուցարարներին կոչ է արել չդադարեցնել բողոքի ակցիաները

Ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրին Բեռլինի կենտրոնում երթ անցկացնող հազարավոր ցուցարարներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ուկրաինական պատերազմի․ գրում է BBC-ն։

«Միայն մեկ բողոքի ցույցը ոչինչ չի փոխի: Մենք պետք է շարունակենք դուրս գալ», – ասել է Յուլիա Նավալնայան՝ Ռուսաստանից հեռանալուց հետո իր և այլ հայտնի ընդդիմադիր գործիչների գլխավորած առաջին հանրահավաքի ժամանակ։

Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ռուսերենով վանկարկել են «ո՛չ պատերազմին» և «Պուտինը մարդասպան է»։

Ռուսական ընդդիմությունն ունի երեք հիմնական պահանջ՝ Ուկրաինայից զորքերի «անհապաղ դուրսբերում», Պուտինին որպես «ռազմական հանցագործի» դատապարտում և Ռուսաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։