Աբխազիայում մեկնարկում են ընդդիմության ու կառավարության բանակցությունները
Աբխազիայում կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի միջնորդությամբ սկսում են բանակցությունները ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։ Բանակցությունները տեղի կունենան պաշտպանության նախարարության տարածքում։ Այս մասին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Էրիկ Ռշտունին, գրում է ТАСС-ը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ բանակցություններին մասնակցում են նաև Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գյունբան, Մաքսային պետական կոմիտեի նախագահ Օթար Խեցիան, Ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի ղեկավար Լևան Միկաան, պատգամավոր Կան Կվարչիան, ժողովրդական շարժման ու հասարակական գործիչներ։