19 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից տեղահանության ճանապարհին մահվան դեպքեր են գրանցվել․ Ավանեսյան

Արցախից տեղահանության ճանապարհին մահվան դեպքեր են գրանցվել․ Ավանեսյան

 Արցախից բռնի տեղահանվածներն առողջական վատ վիճակում են․
Գորիսում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«10 ամիս շրջափակման մեջ են եղել, թերսնված, երկար ժամանակ խրոնիկ
հիվանդությունների համար դեղորայք չեն ունեցել, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հենց
առաջնակի բուժօգնություն տրամադրելը։ Երբ այս կետից հետո հոսպիտալացման կարիք է լինում,
շտապօգնության մեքենաները տեղափոխում են հիվանդանոց»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ տեղահանության ճանապարհին մարդկանց մահվան դեպքեր
են գրանցվել։ Ավելի քան ժամ տևած ճանապարհին ինսուլտով պայմանավորված մահվան դեպքեր
են գրանցվել՝ հիմնականում մեծահասակների մոտ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ