19 Սեպ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն

Արցախում պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում
փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության
բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ
շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն`
ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։