Սկանդալ՝ բանակային աշխարհի առաջնությունում․ հայ ըմբիշներին թույլ չեն տալիս մասնակցել մրցույթին
Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թևանյանի, Մանվել Խնձրցյանի, Գևորգ Թադևոսյանի բանակ զորակոչվելուց անցել է երկու ամիս։
Նույնքան ժամանակ է անցել նաև ՀՀ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետի այս խոստումից։ 2024 թվականի նոյեմբերի 20-24-ը Հայաստանում անցկացվելիք բանակային աշխարհի առաջնությանը Հայաստանի լավագույն ըմբիշները չեն մասնակցի։ Մարզիկներին չեն բացատրել պատճառները, միայն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նույն պաշտոնյան ՀՀ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը հայտարարեց՝ խուսափում են շահարկումներից։ Մանրամասները՝ տեսանյութում։