22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
700-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ․ Ազգային կոմիտե

700-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ․ Ազգային կոմիտե

Ազգային կոմիտեն անդրադարձել է սեպտեմբերի
19-ից խաղաղ բողոքի գործողությունների ժամանակ ձերբակալվածների
հարցին։

«Արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն
զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու
համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ:

Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի
գլխավորությամբ հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ, որի հետևանքով տարբեր անհնազանդության
ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝
ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, ակցիաների մասնակիցներին
և անգամ ակցիաների հետ առնչություն չունեցող բազմաթիվ քաղաքացիների պատճառվել է ֆիզիկական
վնաս: Ոստիկանության և իշխանության սադրիչների 
հրահրված բախումներով բազմաթիվ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Կամակատար քննչական մարմինների և դատավորների
միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների, իսկ նրանցից մեծ մասը
ապօրինաբար կալանավորվել են կամ սահմանափակվել է նրանց ազատությունը՝ արգելելով կալանավորվածներից
շատերի հետ տեսակցությունները:

Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական
խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորնները, Փաստաբանների
պալատի աջակցող փաստաբանական համայնքի հետ միասին այս օրերին մշտապես եղել են նրանց
կողքին, ցուցաբերել են և շարունակում են ցուցաբերել իրավական, հաղորդակցության ապահովման
և այլ աջակցություն՝ հայրենադավ իշխանության դեմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին:

Ազգային կոմիտեն երախտագիտություն հայտնելով
փաստաբաններին ու իրավապաշտպանության մեջ ներգրաված անձանց շարունակում է իր համակարգված
աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց:

28 սեպտեմբերի 2023

Երևան», -ասված է հայտարարության մեջ։