
Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացող հայրենակիցները կարող են այսօր ժամը 22:00-ին լինել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Սեփական տրանսպորտային միջոց չունեցող արցախցիները այսօր կարող են տեղափոխվելՀՀ, գրում
է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց
չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի
հրապարակ` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար», – ասված է հայտարարության
մեջ։