Արևմուտքի նպատակը Խորհրդային Միության նախկին հանրապետությունների միջև կապերը խզելն է․ Լավրով
Արևմուտքի գլխավոր մտադրությունը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության
խափանումն է․ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
Դաշնության խորհրդում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արևմուտքի
ամենագլխավոր մտահոգությունը և հակառուսական էներգիան կենտրոնացած են հետխորհրդային տարածքում։ Նրանց
առաջնահերթությունը Խորհրդային Միության նախկին հանրապետությունների միջև կապերը խզելն
է, այդ ժողովրդատնտեսական համալիրը, իրավապահ
համակարգը, ընդհանուր անվտանգության համակարգն ավերելը»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ արևմտյան ինստիտուտները, ոչ կառավարական
կառույցները, հանուն դեմոկրատիայի ամեն տեսակ ֆոնդերը Միջազգային զարգացման գործակալության
գծով կամ դրա տանիքի ներքո, Վաշինգտոնի հստակ և լիակատար համակարգմամբ, հենց այդ ոլորտում փորձում են ներդնել իրենց դոնորական
ծրագրերը։
«Մենք բացահայտ խոսում ենք այս մասին մեր դաշնակիցների հետ։ Նրանց
ճնշող մեծամասնությունը հիանալի հասկանում է արևմուտքի մտադրությունը։ Մենք հասկանում ենք, որ նրանք
չեն ցանկանում վիճել արևմտյան երկրների
հետ։ Մենք նույնպես չէինք ցանկանա վիճել, եթե նրանք մեր դեմ պատերազմ չսկսեին»,- ասել է Լավրովը և հավելել, որ Ռուսաստանը տեսնում է, թե որքան լուրջ է արևմուտքն
ընկալում կապերը խափանելու խնդիրը, որոնք տասնամյակներ, հարյուրամյակներ միավորում
են հետխորհրդային տարածքի երկրներին։