07 Փտր
2025
1.2° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ամերիկյան սրվող հարաբերություններ․ երբ կխաղաղվեն գերտերությունները

Ռուս-ամերիկյան սրվող հարաբերություններ․ երբ կխաղաղվեն գերտերությունները

Ռուս-ամերկյան հեռահար պատերազմ, թե միջուկային զենքերի հզորության քննություն․ հատկապես վերջին օրերին ավելի են սրվել  ռուս-ամերկյան հարաբերությունները։ Մինչ Թրամփը կգա ու իր հետ կբերի խոստացաված խաղաղությունը, այս երկու երկրի միջև, Բայդենը շարունակում է փորել մեղվի փեթակը։ Ուկրաինային՝ Ռուսաստանի խորքերը հեռահար զենքով հարվածելու թույլտվությունից հետո ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ամենաավերիչ մարտերն են ընթանում  2 կողմի համար։ Այս ֆոնին ՌԴ նախագահն է միջուկային զենքի կիրառման դոկտրինը փոխել։ ԱՄՆ-ն արձագանքել է Պուտինի այս որոշմանն ու հայտարարել՝ իրենք չեն պատրաստվում փոխել իրենց միջուկային դոկտրինը։ Միացյալ նահանգները զարմացած չէ Պուտինի այս որոշումից։ ԱՄՆ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհուրդն է տարածել այս հայտարարությունը։ Մասնագետները, սակայն, ակնկալում են, որ մինչև Թրամփի երդմնակալությունը ռուս-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն սրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։