27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տուգանում են՝ սեփական տունը քանդվելուց փրկելու համար․ Էրեբունիի պայթյունից 9 ամիս անց՝ ճոճվող պատերի ներսում

Տուգանում են՝ սեփական տունը քանդվելուց փրկելու համար․ Էրեբունիի պայթյունից 9 ամիս անց՝ ճոճվող պատերի ներսում

Սեփական տունը վերանորոգելու համար Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանը բնակչին տուգանել է 200 հազար դրամով։ Էրեբունի 27 հասցեի բնակիչներն են կանգնել լուրջ խնդիրների առաջ։ 9 ամիս է անցել այս հասցեում տեղի ունեցած պայթյունից, որի հետևանքով երեք մարդ էր մահացել։ Այդ պայթյունից վնասվել էին նաև հարակից 22 տները, բայց փոխհատուցում չի տրամադրվել, ավելին՝ երբ մարդիկ իրենց սեփական միջոցներով փորձել են նորոգել փլված տները, թաղապետարանը շինթույլտվություն է պահանջել։

Հարևան տան բնակիչն ամենաշատ տուժողներից է, պայթյունի հետևանքով նրա կորուստները չեն սահմանափակվում նյութականով։