
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի
կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ
այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը։ Այս մասին
ասված է կոմիտեի ֆեյսսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
«Արցախի հայ քաղաքացիների էթնիկ զտումը և
նրանց նկատմամբ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային հանրության լռության
և Հայաստանի իշխանությունների հանցավոր, մեղսակից քաղաքականության պայմաններում։
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ
երկրներից անհապաղ ջանքեր գործադրել կանխելու հայ ժողովրդի ներկայացուցիչների դեմ իրականացվող
նոր վայրագությունները և գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ
վերադարձնելու ուղղությամբ։
28 սեպտեմբերի 2023
Երևան» , – ասված է հայտարարության մեջ։