27 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիան մերժել է Իսրայելի նախկին նախարարի մուտքի արտոնագիրը

Ավստրալիան մերժել է Իսրայելի նախկին նախարարի մուտքի արտոնագիրը

Ավստրալիայի կառավարությունը մերժել է Իսրայելի ներքին գործերի նախկին նախարար Աելետ Շաքեդի վիզայի դիմումը, գրում է The Australian թերթը։

Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը նամակ է գրել Իսրայելի նախկին նախարարին, որը վիզա է խնդրել մայրաքաղաք Կանբերայում կայանալիք համաժողովին մասնակցելու համար:

Այս տեղեկատվության համաձայն՝ Շաքեդի վիզայի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ այն կարող է «նսեմացնել» ավստրալական հասարակությանը և «հակամարտություն հրահրել» համայնքի ներսում։ Թերթի հետ զրույցում Շաքեդը Ավստրալիայի որոշումն «ամոթալի» է անվանել։

Համաժողովը կազմակերպվել է Կանբերայում Ավստրալիայի, Իսրայելի և հրեական հարցերի խորհրդի և Strategic Analysis Australia վերլուծական կենտրոնի կողմից:

Աելեթ Շաքեդը զբաղեցրել է Իսրայելի արդարադատության նախարարի պաշտոնը 2015-2019 թվականներին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը` 2021-2022 թվականներին: