Ուկրաինայում պատերազմը թևակոխում է վճռական փուլ, գլոբալ հակամարտության վտանգ կա․Տուսկ
Ուկրաինայում զինված հակամարտությունը մտնում է վճռական փուլ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Ինձ համար դժվար է մի քանի բառ չասել այն իրավիճակի մասին, որում մենք բոլորս ենք հայտնվել, քանի որ սա պատմական իրավիճակ է: Արևելքում պատերազմը թևակոխում է վճռական փուլ: Մենք բոլորս դա գիտենք»,- նշել է Տուսկը:
Միաժամանակ նա հայտարարել է, որ տեսնում է «գլոբալ հակամարտության» վտանգ։
«Մենք զգում ենք, որ անհայտը մոտենում է: Մեզանից ոչ ոք չգիտի այս հակամարտության ավարտը։ Վերջին մի քանի ժամվա իրադարձությունները ցույց են տալիս, որ սպառնալիքն իսկապես լուրջ է և իրական, երբ խոսքը գլոբալ հակամարտության մասին է դառնում»,- նշել է Լեհաստանի վարչապետը։