22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքը
հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն
է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։

«Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու
անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր
հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրոքորոշումներով,
որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական
ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։

Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և
քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա
միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,֊ասված է հայտարարության մեջ։