20 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկում ենք հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունը․ Արարատ Միրզոյան

Քննարկում ենք հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունը․ Արարատ Միրզոյան

Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից
զորքերի հետքաշման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ
Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։

«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու
նախաձեռնություն, կարծում ենք, որ դա կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես
չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա քննարկվում է»,- նշել է Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, որ գերիների փոխանակման հարցում որևէ փոփոխություն
տեղի չի ունեցել․ «Երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի
կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։ Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ
բաղադրիչի իրականացմանը։ Հիմք չունենք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»։