27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը սպառնում է, Ուկրաինան՝ սպասման մեջ. պատերազմը թեժ փուլ է մտել

Պուտինը սպառնում է, Ուկրաինան՝ սպասման մեջ. պատերազմը թեժ փուլ է մտել

«Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռը կիրառվել է ժամեր առաջ՝ ի պատասխան ուկրաինայի՝ ռուսաստանի խորքերը կատարած հեռահար հարվածների։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ամենաավերիչ շաբաթն է ընթանում։ Երբ թվում էր, թե մոտենում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, ամեն ինչ նորից խառնվեց։ Ամեն բան սկսվեց Բայդենի թեթև ձեռամբ, երբ թույլատրեց Ուկրաինային հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի խորքերը։ Ուկրաինան չվարանեց․ թիրախը Բրյանսկի և Կուրսկի շրջաններն էին։ Հաջորդեց Ռուսաստանի նախագահի արտակարգ ելույթը՝ սպառնալիքներով.  Ռուսաստանը չի վարանի կիրառել  նոր հրթիռներ՝ պատժելու համար։ Պուտինի խոսքով՝ արեւմտյան հրթիռների հարձակումից հետո հակամարտությունը ստացել է  գլոբալ բնույթ։ թեպետ  հակառակորդի նպատակները չեն իրականացվել, զոհեր և լուրջ ավերածություններ չկան: