Հայկական Արցախի էջն ինձ համար երբեք փակված չի լինելու. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված
իրավիճակին:
«Հուսահատությունը մեղք է, այդ ճշմարտությունը մեզ համար եղել և
այսօր մնում է շատ արդիական»,֊լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Հարցին՝ հայկական Արցախի էջը չպե՞տք է փակված համարել, Սերժ
Սարգսյանն ասաց. «Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու»։