
Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների ճակատագիրը պետք է դառնա օրակարգային հարց․ Վարդան Օսկանյան
Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների
Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից
մեկը. գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։
Ադրբեջանը չունի իրավական որևէ հիմք նրան պահելու համար։
Նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին և այլոց, որոնք, հնարավոր
է, նման ճակատագիր ունենան։
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա այնտեղ
էր՝ լինելու իր ժողովրդի կողքը և պաշտպանելու նրա ինքնորոշման իրավունքը։
«Դավիթ Բաբայանը ծնունդով արցախցի է, նա նույնպես
պայքարում էր իր նախնիների՝ իրեն ժառանգություն թողած հողը պաշտպանելու և այնտեղ ազատ
ապրելու համար։
Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝
բանակցությունների ընդհատում, ապահովելու նրանց ազատ արձակումը։ Ադրբեջանին արած մեծ
նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը։
Սփյուռքը ևս այս հարցը պետք է դարձնի օրակարագային։ Իսկ միջազգային
հանրությունը Ադրբեջանից միանշանակ պետք է պահանջի զերծ մնալ նման հետապնդումներից»,-գրել
է նա։