26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։

Դիվանագետի խոսքով՝ եվրոպական անվտանգությունը կախված է Կիևին ցուցաբերվող օգնությունից։

«Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային»,- ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը չի հաստատել, որ ֆրանսիական հրթիռները օգտագործվել են ռուսական տարածքի վրա հարձակվելու համար։ Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կարող է իր զորքերը ուղարկել ուկրաինական հակամարտության գոտի, դիվանագետը պատասխանել է, որ Փարիզը չի բացառում որևէ տարբերակ։