Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ՆԳՆ-ն հատուկ տեխնիկա է տեղադրել
Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի անվտանգությունը, որի մոտ ընթանում է ընդդիմության հանրահավաքը։ Դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ ուժեր և հատուկ տեխնիկա, հայտնում է TACC-ը։
Հրապարակում տեղադրված են ջրցան մեքենաներ, ավտոբուսներ և մեքենաների քարշակ։ Նոյեմբերի 24-ի երեկոյից Ռուսթավելի պողոտայում ակցիաներ անցկացնող ցուցարարները որոշել են մնալ փողոցում և քնել հենց ճանապարհին տեղադրված վրաններում։ Նրանք դժգոհ են անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և պահանջում են չճանաչել դրանք։