Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան. Tert.am
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը
Tert.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն
երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։
«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան
փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցեց նա՝ դարձյալ
պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն
էին տարածել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի
ձերբակալության մասին: