Amazon-ի աշխատակիցները 20 երկրում բողոքի ակցիաներ կամ գործադուլ կկազմակերպեն «Սև ուրբաթին»
Amazon ընկերության հազարավոր աշխատակիցներ «Սև ուրբաթի» ընթացքում բողոքի ցույցեր կամ գործադուլ կանցկացնեն ավելի քան 20 երկրում` պահանջելու աշխատողների իրավունքների և կլիմայական պայմանների բարելավմանն ուղղված գործողություններ․ գրում է The Guardian-ը։
Աշխատողները և արհմիությունների ներկայացուցիչները մտադիր են միանալ բողոքի ակցիաներին Սև ուրբաթից մինչև Կիբեր երկուշաբթի (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը)։
Ակցիաներ են նախատեսվում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Կանադայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Բրազիլիայի և այլ երկրների մեծ քաղաքներում: Դրանք համակարգվում են Make Amazon Pay արշավի կողմից, որը կոչ է անում Amazon-ին արդարացիորեն վճարել իր աշխատողներին, հարգել արհմիություններին միանալու նրանց իրավունքը և վճարել հարկերը։