26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնել և վերացնել Արցախում հայկական ինքնությունը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնել և վերացնել Արցախում հայկական ինքնությունը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է
Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական
և մշակութային ժառանգությունը։

«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական
կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում
կառուցված Չարեքթարի վանքի վրա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում
է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական
և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս,
որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնելու
ու վերացնելու Արցախում հայկական ինքնությունը։

Այս համատեքստում էլ ավելի անիրատեսական են
դառնում Արցախում հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին խոսակցությունները։
Մենք մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն
ենք հրավիրում կատարվածի վրա և պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի
կատարվածին՝ կանխելու համար հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը»,- նշված է Մայր
Աթոռի հայտարարության մեջ։