Աշխարհում նկատվում է նավթի պահանջարկի նվազում
ՕՊԵԿ+-ը կարող է դիտարկել հունվարի 1-ից նավթի արդյունահանման կրճատման հարցն իր հաջորդ հանդիպման ժամանակ, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Ադրբեջանը ՕՊԵԿ+ խմբի անդամ է, որը ներառում է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը և Ռուսաստանի նման դաշնակիցները։ Խմբի հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերի 1-ին։
ՕՊԵԿ+-ը, որը մղում է աշխարհի նավթի մոտ կեսը, արդեն հետաձգել է այս տարի արդյունահանումը աստիճանաբար մի քանի ամսով բարձրացնելու ծրագիրը՝ գների անկման, թույլ պահանջարկի և խմբից դուրս արդյունահանման աճի պատճառով:
Քննարկումներին ծանոթ OՊԵԿ+-ի երեք աղբյուրներ անցյալ շաբաթ Reuters-ին հայտնել են դեկտեմբերի 1-ին կայանալիք հանդիպման ժամանակ արդյունահանման աճը կրկին կարող է հետաձգվել՝ նավթի համաշխարհային թույլ պահանջարկի պատճառով:
Շահբազովն նշել է, որ Ադրբեջանը, որտեղ նավթի արդյունահանումը նվազել է 2010-ի գագաթնակետից հետո, հույս ունի արդյունահանումը կայուն պահել մինչև 2030 թվականը:
Ակնկալվում է, որ 2024 և 2025 թվականներին նավթի արդյունահանումը կկազմի տարեկան 29 միլիոն տոննա կամ օրական 580 հազար բարել, հավելել է Շահբազովը։ Նրա խոսքով՝ 2024 և 2025 թվականներին Ադրբեջանի գազի արտահանումը Եվրոպա կկազմի տարեկան միջինը 12,5 միլիարդ խորանարդ մետր։ Նախարարի խոսքով՝ սպասվում է, որ այս տարի գազի արդյունահանումը կկազմի 50 մլրդ խմ, որից 25 մլրդ խմ-ը կարտահանվի։ Եկող տարի ակնկալվում է, որ արդյունահանումը կաճի ավելի քան 50 մլրդ խմ, իսկ արտահանումը կայուն կմնա:
Տարեսկզբին Reuters-ը հայտնել էր, որ Եվրամիությունը և Ուկրաինան խնդրել են Ադրբեջանին նպաստել Ռուսաստանի հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վերաբերյալ քննարկումներին: Շահբազովը հրաժարվել է հրապարակել խորհրդակցությունների մանրամասները, սակայն թերահավատորեն է վերաբերվում բանակցությունների հեռանկարին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-22 Բաքվում անց էր կացվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, որի նպատակն է նվազեցնել հանածո վառելիքի արտահանումը։