Արցախի տարբեր շրջաններից 11 աճյուն է հայտնաբերվել ու տեղափոխվել Ստեփանակերտ
Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական
աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն։
«Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի
Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են
ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու
դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։
Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի
աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։
Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական
փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։
Ռազմական գործողությունների ընթացքում անհետ
կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ,
փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի
պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում»,- ասված է հաղորդագրության մեջ։