Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին կմասնակցեն 6 անդամ պետություններից հինգի նախագահները
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Չժան Մինգը հրավիրվել են մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
Հաղորդագրության մեջ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության մասին նշված չէ։
«Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցեր, ինչպես նաև այս տարի ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում Ղազախստանի Հանրապետության առաջնահերթությունների կատարմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը»,- նշվել է Ղազախստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Սպասվում է, որ ստորագրման արարողությունից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ։