27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին Արցախի զորակցության օր է հայտարարել

Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին Արցախի զորակցության օր է հայտարարել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առցանց
հանդիպում է ունեցել  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության
թեմակալ առաջնորդների հետ: Այս մասին տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանից:

 Հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Արցախի
ժողովրդին զորակցությունն էր:

 «Նորին Ս. Օծությունը թելադրել է առաջնորդներին
և թեմի իշխանություններին

 Ա) Առաջիկայ Կիրակի, 1 Հոկտեմբերը նկատել
Արցախի զօրակցության օր՝ հոգեհանգիստ կատարելով Արցախի նահատակների հոգիների, ինչպես
նաև աղոթել հիվանդների շուտափույթ ապաքինման և ընդհանրապես տագնապի մեջ գտնվող մեր
զավակների բարօրութեան համար:

 Բ) Գործնապես մասնակից դառնալ ի խնդիր Արցախի
մեր ժողովրդին անվտանգության և իրավունքների պաշտպանության տեղի ունենալիք ցոյցերի
և հրապարակային այլ նախաձեռնություններին:

 Գ) Օժանդակել Արցախի մեր զավակներին ընկերային-տնտեսական
կարիքներին՝ թէ՛ Արցախի և թե Հայաստանի մեջ», – ասված է հաղորդագրության մեջ: