«Նա չի կարող օգնություն ստանալ ՌԴ-ից և չի ստանա»․ Դաշնային խորհրդի անդամը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները նրա անձնական ընտրության
արդյունքն են, սա լավ օրինակ կարող է լինել նրանց համար, ովքեր կասկածում են ռուսական
անձնագրի անգին լինելուն։ Այս մասին РИА Новости-ի գործակալությանն ասել է ՌԴ Դաշնային
խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ ավելացնելով, որ Վարդանյանը
չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։
«Քաղաքացիությունից հրաժարվելը կամավոր ընտրություն էր, համապատասխանաբար, այս քայլի
բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության հետևանքն են։ Կարծում եմ՝ իրավական հետևանքներ
կլինեն նաև նրա կամավոր քաղաքացիությունից
հրաժարվելու պատճառով, պայմանավորված նրանով,
որ նա այժմ չի կարող օգնություն ստանալ Ռուսաստանի Դաշնությունից և չի ստանա»,- ասել
է Բաշկինը։